Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գրանտային... կոռուպցիա

Գրանտային... կոռուպցիա
06.02.2025 | 19:39

Անկեղծ ասած՝ էս ԱՄՆ ՄԶԳ, նույն ինքը՝ USAID հիմնարկի առկախման հետ կապված ոգևորությունը մի քիչ լավ չեմ հասկանում: Հարկավ, լավ է, որ սուտի «իրավապաշտպանները», իշխանական լափամանի մոտ ֆռֆռացողները էդ ֆինանսավորումից, ամենայն հավանականությամբ, կզրկվեն:

Բայց:

Նախ, նրանց մի մասը լավ էլ հարստացել են (դա էլ է կոռուպցիա, եթե կուզեք՝ դա էլ «գրանտային կոռուպցիան» է), ոմանք վաղուց տաքուկ տեղավորվել են արտասահմաններում, հատկապես նրանք, որ էս 25 տարվա մեջ երկու հատ խելքը գլխին հոդված չեն գրել, բայց... մամուլի ազատության »մոնիտորիստ» են, «սեքսպերտ են», յեսիմ ինչ են, մեծ-մեծ խորհուրդներ են տալիս...

Լավ չխորանամ:

Հիմնականը, ինչ ուզում էի ասել, այն է, որ փողով Հայրենիքի ու հասարակության դեմ գործողները, չկասկածեք, շատ արագ կգտնեն նոր «պապաներ», եթե արդեն չեն գտել, ի դեմս էրդողանի ու ալիևի: Այնպես որ՝ կփակվի՞ ՄԶԳ-ն, թե՞ կտրանսֆորմացվի այլ նման մի բանի, այնքան էլ էական չի: Էականն այն է, որ կան հարյուրներով անհայրենիքներ, որ պատրաստ են մի քանի դոլարով ծախվել ում ասես, մենակ թե՝ փող տվող լինի:

Մի քիչ կտխրեն, որ USAID-ին փակվեց, հետո արդեն իրենց բերնի գոլը կմատնի նրանց նոր տերերին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ